Հավելվածի մասին

Հատկապես ծրագրավորողների և դիզայներների շրջապատում գոյություն ունի տեքստային կաղապար օգտագործելու հասկացությունը, որը օգնում է պարունակության վրա ավելի պակաս աշխատել և այդ ժամանակը ծախսել դիզայնի կամ ֆունկցիայի վրա։ Այդ նպատակով օգտագործվող տեքստերից աշխարհում ամենահայտնին «Lorem Ipsum» տեքստաշարն է, որը պատմում է տպագրության տեսակի մասին։
Իսկ ինչո՞ւ մենք մեր տպագրության պատմության մասին տեքստ չունենանք։ Ահա և ձեզ եմ առաջարկում իմ կողմից ստեղծված տեքստի գեներատորը, որի անվանումը դրել եմ իպատիվ հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի, իսկ պարունակությունը կրկին վերջինիս մասին է, և վերցրել եմ Արեգնափայլ կայքից:

Օգտագործում

Գեներատորը շատ հեշտ է օգտագործել, պարզապես ընտրեք տառերի քանակը և տեքստը կգեներացվի (ուշադրություն հաշվվում է ոչ թե տառերի այլ սիմվոլների քանակը, իսկ հայերենի պատկերումը կատարվում է utf-8 կոդավորմամբ, հետևաբար կարող է քանակային տարբերություն լինել ձեր գրած թվի և պատկերվածի միջև)

Տեքստը կպատկերվի այստեղ

©2020 Ազգությունս՝ հայ | հեղինակ և ծրագրավորող՝ Տարոն Լուկաշին | Գլխավոր